▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ ծաղկով գարուն չի կա, ուրիշի փողերով մարզասրահ չես ունենա...

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ընտանիքին պատկանող Reebok  սպորտային ակումբը  սկսել է ակումբային քարտերի՝ աբոնեմենտների նախնական վաճառք իրականացնել՝ չունենալով բավարար միջոցներ ակումբի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու համար:

Սա նմանվում է բնակելի բազմահարկեր կառուցող շինարարական կազմակերպությունների փորձին, որոնք փող են «մուրում»  ապագա բնակիչներից՝ շենքի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու համար և անհայտ ժամանակով ձգձգում շինարարության ավարտման ժամկետները:

Իսկ թե ինչպես են ավարտվում նման գործընթացները, բոլորը գիտեն. արդյունքում մարդիկ վճարում են, սակայն ոչ բնակարան են ունենում, ոչ էլ կարողանում են հետ վերցնել իրենց գումարը: 

Ըստ ասեկոսեների, Ռուբեն Գևորգյանը փորձել է մարզակումբի  շինարարությունն ավարտին հասցնելու համար վարկ վերցնել բանկերից, սակայն նրանցից որևէ մեկը գումար չի տրամադրել ԱԺ պատգամավորին՝ թերևս ծրագրի հեռատեսությանն ու եկամտաբերությանը կասկածելով: 

Asekose.am զանգահարած ընթերցողներից մեկը նշեց, որ խիստ կասկածում է,որ եթե գնում է ակումբային քարտ՝ իբր 2017-ի մայիսից մարզվելու համար, կարող է այդ նպատակն իրականացնել նշված ժամկետից,քանի որ Reebok  սպորտային ակումբը նախաձեռնած  «Թայգր գրուպ» ընկերությունը արդեն երկար ժամանակ հայտարարել է սպորտային համալիրի կառուցման մասին,  սակայն իրականություն դառնալու ճանապարհը այդպես էլ չի գտնում: 

Հիշեցնենք, որ ամիսները առաջ  կառավարությունը հարկային արտոնություն էր տրամադրել «Թայգր գրուպ»- ին՝  մարզասրահի համար ներմուծվող գույքի համար:

Փաստորեն, ստացվում է, որ  Ծաղիկ Ռուբո մականունով պատգամավորը, մարզասրահ է որոշել կառուցել հանրության  գումարով...

Օրիգինա՞լ է չէ...Դե եկ  ու վստահիր...

Հեղինակ՝ 

Ատոմ Գրիգորյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее