Մեհրիբան Ալիևայի ՝ նախագահի թեկնածու առաջադվրելու փաստը համաձայնեցված է եղել Ալիևի գրասենյակի հետ:
Այսպիսի սենսացիոն լուր է հայտնել «Ադրբեջանի ժողովրդավարական խաղաղություն» կուսակցության ներկայացուցիչ Ֆաթմա Ալիևան : Նա նշել է, որ Սևդա Խուրշուդովայի խմբավորումը սերտ կապեր ունի նախագահի գրասենյակի հասարակական-քաղաքական բաժնի խորհրդական Ռասիմ Թազախանօղլի Միրզոևի հետ, ով էլ նպաստում է խմբավորման և նախագահականի համագործակցության:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆաթմա Ալիևան նշել էր, որ Ադրբեջանի առաջին տիկնոջ թեկնածության մասին լուրը պրովոկացիա է , որն առանց կուսակցության անդամների տեղեկության տարածվել էր կուսակցության անունից :