Իրավապահները պարզել են փետրվարի 4-ին Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարողի և վիրավորի ինքնությունը։ Պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 53-ամյա Արթուր Մ-ն է, իսկ նրան սուր կտրող, ծակող առարկայով հարվածներ հասցնելու համար ոստիկանները որոնում են Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 36-ամյա Տարոն Ա-ին։ Նշենք, որ համացանցում տարածված տեղեկությունների համաձայն, ««Մեգամոլ» առևտրի կենտրոնում քաղաքացուն դանակահարող տղամարդու անունը Արթուր է, մականունը՝ Շեյխ, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Տորք Անգեղ դպրոցի տնորենն է, Գագիկ Ծառուկյանի աջակիցը 4-րդ մասիվում, Ծառուկյանի շտաբում է ամեն օր, քշում է սպիտակ HAMMER, ինքը միշտ անախորժ պատմությունների մեջ է․․․»։
|
«Մեգամոլ»-ում տղամարդուն դանակահարողն ի՞նչ կապ ունի Ծառուկյանի հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet