▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծահարուստ հայրիկի մականունավոր պատգամավոր որդու նոր բիզնեսը. «ժամանակ»

«Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքից, որն ընդգրկում է Սպիտակ քաղաքը, Արջուտ, Շիրակամուտ եւ մի շարք այլ բնակավայրեր, ինչպես նաեւ Վանաձոր քաղաքի մի քանի թաղամասեր, մեծամասնական ընտրակարգով վերընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը, որն առավել հայտնի է Դերժավայի Արկադ մականունով եւ մեծահարուստ հայրիկով («Դերժավա-Ս» ՍՊԸ-ի, «Լաքոստ» ֆիրմային խանութի, «Սլավգրուպի» սեփականատեր Ստանիսլավ Համբարձումյանի որդին է), հիմա էլ թռչնաբուծական խոշոր ֆաբրիկա է կառուցում Սպիտակում: Այն կգործարկվի մայիս ամսին՝ ապահովելով 200 եւ ավելի աշխատատեղ: Այս մասին մեզ հայտնեց Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը՝ ուրախությամբ ավելացնելով. «Բավական հզոր ֆաբրիկա է, եւ այդ մարզում ազդեցությունը այստեղ՝ մեր տարածաշրջանում, ակնհայտ երեւում է»:

Թռչնաբուծարանի համար Սպիտակ քաղաքի ընտրությունը քաղաքապետը բացատրում է պատգամավորի ծննդավայրը լինելու հանգամանքով:
Միաժամանակ Գ. Սահակյանն անկեղծորեն նշում է, որ իր ղեկավարած համայնքում սոցիալական վիճակն ավելի լարված է հանրապետության մյուս քաղաքների համեմատ: Չնայած գործազրկության խնդիրն ամբողջ Հայաստանում է, բայց ավելի ցայտուն արտահայտված է Սպիտակում»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее