Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում |
Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր թշնամին մեզ է հանձնել եվս 95 զինծառայողների դի։ Հեշեցնեմ որ այս զինծառայողների մեծ մասը գերի են ընկել մեր դիրքերը հատ-հատ օղակվելու պատճառով։ Ու հետո կենդանի-կենդանի մորթվել են։
Ու սրա համար պատասխանատու մեկը կա՞, կամ ընդդիմության կողմից քաղաքական պահանջ կա՞ պատասխանատվության կանչելու։ Թե՞ ընդդիմությունը աշխարքաղաքական «լուրջ» գործերով է զբաղված ու երկրային գործերը համարում է մանր-մունր բաներ։
Էն ստորագրություն հավաքող ընդդիմությունից ի՞նչ կա։ Եթե իրենք թղթաբանությամբ կարողանում են իշխանության հարց լուծեն, թող միանգամից երկրի անվտանգության հարցերն էլ լուծեն պրծնենք, էլ ինչի ենք կռվում ու զոհվում։
Մեր այս վիճակի համար ընդդիմությունն էլ ունի պատասխանատվություն։ Նրանք իրենց՝ արդեն 2 տարի շարունակվող տափակ, անբովանդակ ու դավադրապաշտական քաղաքական տրամաբանության պատճառով չեն կարողանում Փաշինյանի թույլ իշխանությունը նույնիսկ տեղից շարժեն։
Վերջին հանրահավաքի օրը շատերը արդեն գիտեին ռազմաճակատի սահմռկեցուցիչ իրողության մասին։ Փոխանակ այդ օրը հենց առաջին ելույթով վերլուծական միտք ներկայացվեր ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ու դրվեր քաղաքական հստակ ու առարկայական պահանջներ՝
1. Պահանջել ԳՇ պետից բացատրություններ հարյուրավոր մորթված զինվորների համար,
2. Պատերազմը կանգնեցնել միայն այն ժամանակ, երբ մեր բանակն առնվազն կլինի զրոյական կետում
Հարթակում կանգնածները գնացին ինչ-որ միստիկ ստորագրություններ հավաքելու։
Փաշինյանին հաղթելու համար անհրաժեշտ է այլ որակի քաղաքական տրամաբանություն։ Տրամաբանություն, որի պահանջները կլինեն փաստարկված ու առարկայական, այլ ոչ թե մառազմատիկ ոճի չիրականացվող ուտոպիաներ»։