▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ կորուստ է կրել ոչ միայն արցախահայությունը, այլեւ մարդկությունը․ Քիմ Քարդաշյան

Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Instagram-յան էջի Stories բաժնում Հայաստանին և Արցախին սատարող հրապարակում է կատարել:

«Մեծ կորուստ է կրել ոչ միայն արցախահայությունը, այլեւ մարդկությունը։ Սա հրաժեշտ է այսօրվա համար։ Եթե տխուր եք, պատկերացրեք, թե ինչ են նրանք զգում։ 120,000 մարդ ստիպված է եղել լքել իր հայրենիքը, քանի որ Թուրքիան ստացել է այն, ինչ ուզում է»,- ասված է հրապարակման մեջ: 

Քարդաշյանն օգտագործել է «ճանաչեք Արցախը», «կանգնեցրեք Էրդողանին», «կանգնեցրեք Թուրքիային», «պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանին», «Թուրքիային դուրս արեք ՆԱՏՕ»-ից հեշթեգերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее