▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ կյանքս կլցվի լիարժեք երջանկությամբ. Սիլվա Հակոբյան

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում իր զարմիկների լուսանկարն է հրապարակել` գրելով հետևյալը.

«Մեծ անհամբերությամբ եմ սպասում այն օրվան,երբ կյանքս կլցվի լիարժեք երջանկությամբ։Երբ մի փոքրիկ մարդուկի շուրթերից լսելով «մամա» բառը, աշխարհն իմը կդառնա։Երբ վերջապես կհասկանամ,թե որն է յուրաքանչյուր կնոջ իրական առաքելությունն այս կյանքում։Ու միայն այդժամ կիմաստավորվի կյանքս ու կրկին անգամ կհամոզվեմ նրանում,որ մարդու իսկական հարստությունն ու լավագույն ստեղծագործությունն իր երեխաներն են։

Իմ կյանքի 3 արև՝ Անուլիկ,Վալիկ և Լիկա,շնորհակալ եմ,որ դուք կաք։Ձեր շնորհիվ ոչ միայն մանկանում եմ ու լցվում ջերմությամբ,այլ նաև զգում եմ թե ինչ ասել է մայրական բնազդը։Մեր կյանքը սկսվում է հենց ձեր ծննդով։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее