Այն ընթացքում, երբ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում Հայոց բանակի 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, օպերայի շենքի բակում անցկացվում է բողոքի ակցիա, որը կազմակերպել է «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը, որի անդամների տարածած թռուցիկներում, մասնավորապես, նշված է.
«Զինծառայողներից շատերը ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական բռնության, ոչ պատշաճ վերաբերմունքի իրենց վերադասների և այլ ծառայակիցների կողմից: Արդյունքում, նրանցից շատերը տուն են վերադառնում խեղված առողջությամբ: Իսկ ոմանք այդպես էլ չեն վերադառնում»:
Այս մասին գրելով` 168.am-ը նշում է, որ նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը պատմել է, որ իրենք սպասում էին բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի նաև նրանց փոխանցեն այդ թռուցիկները:
«Մենք միայն հասցրեցինք պարոն Մազմանյանին (խոսքը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մասին է) մոտենալ, և նա ընդամենն ասաց` «փախե’ք ստեղից»: Նա ասաց, որ ինքն ամեն ինչին լավ ծանոթ է և «դու ստեղից կարող ես փախնել»»,- ասել է Զ. Հովհաննիսյանը:
Տեսանյութն` Ilur.am-ի: