▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Թերեզայի մասին ֆիլմ կնկարահանեն

ԱՄՆ-ում պլանավորում են Մայր Թերեզայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել:  Ֆիլմի արտադրությամբ կզբաղվեն անկախ պրոդյուսերներ:

Ֆիլմում կցուցադրվի, թե ինչպես է միանձնուհին որոշում իր կյանքը նվիրել Հնդկաստանի աղքատներին ու կարիքավորներին և հիմնում «Միսիոներական սիրո քույրերը» վանական միաբանությունը:

Մայր Թերեզայի մասին նկարահանվել են մի քանի վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, որտեղ գլխավոր դերում խաղացել են Ջերալդինա Չապլինը և բրիտանական դերասանուհի Օլիվիե Հասսին:

Սակայն դեռևս հայտնի չէ, թե ովքեր են լինելու նոր ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее