▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայլի Սայրուսն այս անգամ առանց հոնքերի

Երգչուհի Մայլի Սայրուսի վերջին` սկանդալային տեսահոլովակից հետո, խոսակցությունները դեռ չէին դադարել, երբ երգչուհին այս անգամ զարմացրել է իր նոր կերպարով: Ամերիկուհին, ով երկու օր հետո կդառնա 21 տարեկան, կազմկապերպված երեկոյան խնջույքին ներկայացել է առանց հոնքերի: Երգչուհու երկրպագուները կարծել են, թե նա սափրել է իր հոնքերը, սակայն հետո պարզ է դարձել, որ դրանք ընդամենը գունաթափված են:

Կարելի է եզրակացնել, որ այժմ երգչուհու երկրպագուները կսկսեն հետևել իրենց սիրելիի օրինակին և հասարակության շրջանում կհայտնվեն «առանց» հոնքերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее