Ուկրաինացի երգչուհի, «Վիա Գրա» խմբի նախկին երգչուհի Աննա Սեդակովան շարունակում է այս դժվար իրավիճակում հոգեպես աջակցել իր հարազատ երկրին: Երգչուհին իր միկրոբլոգում տեղադրել է Ուկրաինայում կատարվող դեպքերից նոր լուսանկարներ և հայտարարություն է արել, որտեղ կտրուկ է արտահայտվել այն մարդկանց հասցեին, ովքեր Եվրամայդանի ակտիվիստներին անվանում են «ահաբեկիչներ»:
«Ամեն առավոտ իմ երկրի յուրաքանչյուր քաղաքացի սկսում է միանման: Մենք արթնանում ենք այն հույսով, որ այն, ինչ տեղի էր ունենում նախորդ գիշեր, ավարտված կլինի: Որ մեր երկրում վերջապես կտիրի ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, բայց, ցավոք, դա այդպես չէ: Այսօր իմ երկրում սուգ է: Սուգ է այն մարդկանց համար, ովքեր մահացել են իրենց երազանքի համար: Ես հպարտանում եմ նրանցով: Մայդանում ներկայումս ՍԵՐ է տիրում, սեր միմյանց հանդեպ և սեփական ԵՐԿՐԻ հանդեպ!!! Սեր, փոխադարձ վստահություն և աջակցություն»,- գրել է Սեդակովան:
«Մայդանում ներկայումս ՍԵՐ է տիրում». Աննա Սեդակովա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet