artnews.am-ը գրում է, որ մարտին անդրադարձել էր Վահան Տեր-Ղևոնդյանի գործողություններին, որպես Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Սեպտեմբերին կլրանա Վահան Տեր-Ղևոնդյանի, որպես Մատենադարանի տնօրնեի պ/կ պաշտոնավարաման մեկ տարին: Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է վաղուց, ՊՈԱԿ-ներում տնօրենի պաշտոնը թափուր կարող է մնալ առավելագույնը 6 ամիս, սակյան նա դեռ այդ աթոռին է, ավելին նորից հայտնվել է լրատվականների տեսադաշտում և կրկին նրա ու Մատենադարանի հասցեին հնչում են խայտառակ հրապարակումներ, որոնց նա անհաղորդ է մնում:
Մատենադարանի տնօրեն կարող է նշանակվել միայն դոկտորական աստիճան ունեցող գիտնականը:Քանի որ Վահան Տեր-Ղևոնդյանը ընդամենը թեկնածու էր, շտապել էր դոկտորական պաշտպանել:
Մատենադարանում տեղի ունեցած իրադարձությունների մասին հանդգնել էր բարձրաձայնել Մատենադարանի Ձեռագրերի մակետավորման և մանրանկարների կրկնօրինակաման բաժնի նախկին աշխատողը՝ Արթուր Հովհաննես Հովհաննեսյանը: Նա փորձում էր բացահայտել և կանխել Վահան Տեր-Ղևոնդյանի անօրինական գործողությունները: Սակայն վերջինս չհանդուժելով երիտասարդ աշխատակցի ծուռ նստելն ու ուղիղ խոսելը, որոշել էր հաշվեհարդար տեսնել ու հեռացնել աշխատակցին , չերկարաձգելով նրա աշխատանքային պայմանագիրը: Այս որոշումը նա կայացնում է լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրած և իր անօրինական քայլերը բացահայտող նյութերից հետո:
Արթուր Հովհաննեսյան
Ուսանող Արթուր Հովհաննես և դիվանագետ Վահան Տեր-Ղևոնդյան պատերազմը ավարտվեց ԲՈՀ-ի հայտարարությունից հետ:
Միանձնյա որոշման պատճառով աշխատանքից ազատված Արթուր Հովհաննեսյանը, Վահան Տեր Ղևոնդյանին հասցրեց խայտառակ հարված:
Ուսանողը ԲՈՀ է դիմում բաց նամակով և տեղեկացնում Վահան Տեր-Ղևոնդյանի դոկտորական աշխատանքի մի շարք խախտումների, այսինքն ինքն իրենից արտագրությունների մասին:
Նամակին ի պատասխան ԲՈՀ հայտարարում է , որ հենց այդ պատճառով էլ մերժել են Վահան Տեր-Ղևոնդյանին:
Մատենադարանի պ/կ Վահան Տեր- Ղևոնդյանին Ձեռագրերի մակետավորման և մանրանկարների կրկնօրինակաման բաժնի վարիչը ներկայացնում է իր աշխատակցի բնութագիրը, կատարելով վերլուծություն և աշխատանքի գնահատում ՝ զեկուցելով որ տվյալ բաժինն ունի նման աշխատակցի պահանջ և առաջարկում է երկարաձգել նրա աշխատանքային պայմանագիրը: Բայց զեկուցագիրը այդպես էլ մնում է անպատասխան, կրկին ապացուցելով, որ պ/կ Վահան Տեր-Ղևոնդյանը միանձնյան է ղեկավարում, իսկ Մատենադարանը հանավանբար շուտով կսկսի դիկտատուրական ուսումնասիրությունները: Արթուր Հովհաննեսի բաժնի վարիչի զեկուցագիրը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի
Տնօրենի ժ.պ. Վ. Տեր-Ղևոնդյանին
Ձեռագրերի մակետավորման և
Մանրանկարների կրկնօրինակման
Խմբի ղեկավար Լիլիթ Ամիրջանյանից
Զեկուցագիր
Նախքան Մատենադարանում պաշտոնապես աշխատանքի ընդունվելը Արթուր Հովհաննեսյանը որոշակի աշխատանքային պրակտիկա ու փորձաշրջան է անցել իմ բաժնի աշխատանքային գրեթե բոլոր պրոցեսներում՝ դրսևորելով բարձր որակ և չտեսնված արդյունավետություն, արագություն, ինչը և, բարձր գնահատականի արժանանալով իմ՝ իբրև ղեկավարի և տնօրինության՝ մասնավորապես հանգուցյալ տնօրեն Հր. Թամրազյանի կողմից, նպաստեց, որ Արթուրը ընդունվի մեր բաժնում աշխատանքի որպես մակետավորող:
Նախքան 2016թ. օգոստոսի 9-ը պաշտոնապես Մատենադարանի աշխատակից դառնալը Արթուր Հովհաննեսյանը պատրաստել է հետևյալ ձեռագրերի մակետները՝
N 8422, 982, 5332 , կազմել է նշված ձեռագրրի մակետները, ի հավելումն դրա կարել է N2776, 8422, 982, 10662, 5332 ձեռագրերի մակետները և այս բոլոր աշխատանքները կատարել է անհատույց, մեծ նվիրումով ու վարպետությամբ: Քչերն են կարողանում նախքան ախատանքային փորձաշրջան անցնելը կատարել բարձր պրոֆեսիոնալ մակարդակով աշխատանքներ:Շատերը դեռևս սովորում են ոչ միայն աշխատանքի ընդունվելուց հետո՝ փորձնական ամիսների, այլև տարիների աշխատանքային գործունեւոթյան ընթացքում:
2016թ. օգոստոսի 9-ից սկսած Արթուրը՝ մասնագիտական հմտությունները էլ ավելի զարգացնելով, դարձավ մեր բաժնի լավագույն և ամենաընդունակ մակետավորողը:
Իր աշխատանքային գործողության ընթացքում Արթուրը կարել է ևս մի շարք ձեռագրերի մակետներ՝ NN 9721, 4808, 4814, 7644, 2744, 4867, 1568, 4804, պատրաստել է N 4814, 7644, 2744, 1920, 1568 և N 3880 (Տոնացույց) ձեռագրերի մակետները հար և նման բնօրինակին: Արթուր Հովհաննեսյանն այս բոլոր աշխատանքներով գերազանցում է ցանկացած աշխատողի, իր ընդունակություններով, հմտությամբ, տաղանդով, խելամտությամբ և արագությամբ:Նրա գյուտն ու նորամուծությունն է իր իսկ հեղինակած և պատրաստած մակետավորման սարքը, առանց որի մեր մակետավորման աշխատանքները այսքան բարձր որակով և արագությամբ չէինք կարողանա իարգործել:
Ես՝ իբրև բաժնի ղեկավար, մեր այժմյան և հետագա աշխատանքները բարձր որակով ու արդյունավետությամբ իրագործելու համար, մանավանդ որ մակետավորողնրը մեր բաժնում սակավ են, առաջարկում եմ Արթուր Հովհաննեսյանի պայմանագիրը չլուծել, այլ երկարաձգել:
Մեր բաժինը միշտ ունի Արթուրի հմուտ, որակյալ և արագ աշխատանքների կարիքը:
Ձեռագրերի մակետավորման և
Մանրանկարների կրկնօրինակման
Բաժնի ղեկավար_________________ Լիլիթ Ամիրջանյան
14.07.2017թ.
Արթուրի Հովհաննեսյանի աշխատանքների որակին զեկուցագրի միջոցով ծանոթանալուց հետո՝ կապ հաստատեցինք Արման Վարդանյանի հետ, ով Հ1-ի Մարտիկ և Բարև զինվորից հաղորդումների շրջանակներում ղեկավարել է Արթուրի աշխատանքները: Վերջինս իր աշխատակցի և այս աղմուկի հետ կապված մեր հարցին պատասխանեց այսպես.
-Արթուրի մասին կարող եմ ասել այն ինչ տեսել ու զգացել եմ :
Տաղանդավոր, աշխատասեր, գործին նվիրված,պատասխանատվության զգացումով, թասիբով ազնիվ տղա է, անարդարությունների դեմ կռիվ տվող տեսակից է:
1.5 տարի կլինի ինչ ճանաչում եմ նրան, բայց այս կարճ ժամանակամիջոցում իրար հետ աշխատանքային փորձություններով լի ճանապարհ ենք անցել, Մարտիկ և Բարև Զինվորից հեռուսատանախագծերի շրջանակներում: Նա իրեն դրսևորել է լավագույնս, աշխատելով անտրտունջ, նվիրումով, անգամ անկախ եղանակային պայմաններից: Կողքիս է եղել Ապրիլյան պատերազմի օրերին հակառակորդի կրակահերթերի ներքո տեսախցիկով Արցախյան ճակատի ամենա վտանգավոր հատվածներում, որի համար ՊՆ նախարարի կողմից պարգևատրվել է պատերազմի մասնակցի մեդալով:
Շատ ընդունակ տղա է և չի սահմանափակվում իմացածով ու իր անելիքով , միշտ փորձում է ավելին: Զգալով այդ ամենը չեմ փորձել սահմանափակել իրեն՝ ընդհակառակը իմ իմացություններով փորձել եմ խրախուսել և դուխ տալ նրան: Անարդարությունների հանդեպ աչք փակողներից չէ և եթե մի տեղ Արթուրը ըմբոստացել է ՝ ուրեմ լավ է արել….Արթուրի տեսակի պակասը ունի մեր երկիրը
Մարտ ամսին մեզ հետ ունեցած հարցազրույցում Արթուրը նշել էր, որ շատ սրտացավ է Մատենադարանի հանդեպ և չի հանդուրժի ոչ մի անօրինականություն:
Արթուրն այլևս ազատված է աշխատանքից: Փորձեցինք կապ հաստատել նրա հետ, մի քանի մասնրամասներ ճշտելու համար սակայն նա չպատասխանեց: Նրա համակուրսեցուց իմացանք, որ Արթուր Հովհաննեսը լքել է երկիրը: Ստացվում է, որ ևս մեկ երիտասարդ, դառնալով անարդարության զոհ, գործազրկության պատճառով արտերկիր է մեկնել «բախտը որոնելու»: Իսկ Մատենադարանում դեռ շարունակվում են անօրինական գործողությունները:
Աղբյուրը՝ artnews.am