▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաշան պետք է կրկնապատկի եռանդը` ապացուցելու, որ մարդիկ սխալվում են

Հետևելով ՀՀ ներքաղաքական և, որ ավելի ցավալի է, հասարակական ընտրության հետ կապված գործընթացներին(մասնավորապես «Հայաստանի ձայնը»-ը նախագծի շրջանակներում տեղի ունեցած ճզճիմ քաշքշուքներին) ցավով ուզում եմ փաստել, որ ընտրություն ինստիտուտը Հայաստանում դեռ չի կայացել: Չի կայացել թ՛ե ընտրողների, թ՛ե ընտրությունը կազմակերպողների և հանձնաժողովների կամ ժյուրիի կազմի առումով: Բոլոր դեպքերում վերոնշյալ մարդիկ  առաջնորդվում են անձնական ամբիցիաներով, չգիտակցելով իրենց վրա դրված մեծ պատասխանատվությունը, այն, որ նրանք ներկայացնում են ժողովրդին ու եթե ստանձնել են տվյալ պարտականությունը, պետք է մի կողմ դնեն անձնական կարծիքն ու փորձեն հասանելի դարձնել ժողովրդի ձայնը:
Շատերիս կողմից մինչև վերջերս շատ հարգված Արտո Թունջբոյաջյանը(էնպես չի, որ հիմա չեմ հարգում, ուղղակի այն ժամանակվանը չէ) տաղանդավոր ու հիանալի ձայնային տվյալներով օժտված Մաշա Մնջոյանի ապագան տեսնում է ռեստորանում. աբսուրդի հասնող, կներեք բառիս համար, չուզողություն, որ ցուցաբերվում է նոր այս ոլորտ մտնող, միգուցե նաև համաշխարհային աստղի նկատմամբ: Հուսով եմ Մաշան դրանից միայն կուժեղանա, ու կկրկնապատկի եռանդը` ապացուցելու, որ նրանք չարաչար սխալվում են: 
Ինչևէ, արդդարությունը հաղթեց այս անգամ ու ամեն մարդ կստանա իրեն արժանին:
Ես միայն հավատում եմ Մաշայի առաջին ելույթի ժամանակ ունեցած հուզմունքիս ու համոզմունքիս, որ հենց նա էլ արժանի էր հաղթանակի:
Բռավո Մաշա ջան: Ի դեմս ինձ դու ունես մի մոլի երկրպագու, ով հավատում է, որ դու միշտ փայլելու ես համաշխարհային երգարվեստի երկնակամարում: 

Գագիկ Մամուլյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее