«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 18-ին լրանում է Գյումրիի քաղաքապետի հավակնություններ ունեցող Մարտուն Գրիգորյանի 35-ամյակը. նախկին ԲՀԿ-ականը որոշել է ողջ ԲՀԿ-ին, Սամվել Բալասանյանի «ինադու», կանչել ծնունդի։
Վահե Հովհաննիսյանին, որը երեկ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ, վերջինիս բարեգործական հիմնադրամի նախագահ Իվետա Տոնոյանի հետ անցնում էր օպերայի մոտերքով, հարցրինք՝ կմասնակցի՞ Մարտունի ծնունդին։ «Անպայման, որովհետեւ ես իրեն շատ հարգում եմ»։ Իսկ Գագիկ Ծառուկյանը, հարցրինք Իվետա Տոնոյանին։ «Մենք դեռ հրավեր չենք ստացել, եւ ես ստույգ պատասխան տալ չեմ կարող»։ Մնացածները՝ նախկին եւ ներկա ԲՀԿ-ականները, մեր տեղեկություններով, մասնակցելու են մեկ մարդու նման»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում