ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի և հանրապետության ամենաբարձր վարկանիշն ունեցող Արմենիա հեռուստաընկերությունը «Sony Pictures» ընկերությունից ձեռք է բերել «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը ցուցադրելու իրավունքը:
Սա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղից հետո համանման լուրջ նախագիծն է, հանրապետությունում իր նախադեպը չունեցող:
Վերջապես սերիալներից ու որոշ այլ հաղորդումներից դժգոհ, փնթփնթացող քաղաքացիները, ծնողները, մանկավարժները պետք է պրոպագանդեն, ողջունեն, կազմակերպեն այդ հաղորդման դիտումն ու մասսայականացումը դպրոցական երեխաների և ինչու չէ` նրանց ծնողների շրջանում:
Հաղորդումը ցուցադրվելու է մարտի 14-ին, որին, բնականաբար, նախորդել են մայրաքաղաքում, մարզերում իրականացված շրջայցերն ու մասնակիցների ընտրությունը, կազմակերպչական քրտնաջան ու տանջալից աշխատանքը:
Խմբագրակազմում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի լավագույն մասնակիցները, Անգլիայից բերվել է հաղորդման անցկացման համար անհրաժեշտ մեծաքանակ տեխնիկա, իսկ ճիշտ և սխալ տարբերակներն ընտրելու է համակարգիչը, բացառելով մարդկային գործոնը:
Եվ իհարկե` հաղորդումը վարելու է Նազենի Հովհաննիսյանը, որն իր գիտելիքներով, ինտելեկտով, հաղորդումներն անկաշկանդ, սահուն վարելու հմտությամբ, իր կանացի հմայքով և գեղեցկությամբ ավելի կատարյալ կդարձնի այդ ինտելեկտուալ խաղի անցկացումը:
Այս հաղորդումը մասնակից պատանիներին ու աղջիկներին կբերի ճանաչում, իրենց` խաղացողներին և դիտորդներին կտա գիտելիքներ ու գիտության բարձրունքներին հասնելու ձգտում և սեր ուսման հանդեպ առհասարակ…
Դե ի՞նչ մարտի 14-ը հեռու չէ, սպասենք ու անպայման դիտենք այդ հրաշալի հաղորդումը…