Մարտի 1-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հանրահավաքը և «Հայ ազգային կոնգրես» դաշինքի երթը չեն համընկնի, այս մասին Թերթ.am -ի հետ զրույցում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանի լիազորված անձ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ ինքը Երևանի քաղաքապետարանին ծանուցել է, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող հրապարակում անցկացնում է հանրահավաք, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» ծանուցել է ժամը 20.00-ին Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձանի հրապարակ երթի մասին:
«Մենք այնպես ենք պլանավորել, որ մեր գործընկեր կուսակցության ներկայացուցիչների միջոցառմանը չխանգարենք»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը: