▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտա Կիրակոսյանն ու Արամ Մուսայելյանը բաժանվել են

esem.am-ը` Ի՞նչ են խոսում բաժնում գրում է, թե Երգի պետական թատրոնի 5-րդ սերնդի երկու ներկայացուցիչ` երգիչ Արամ Մուսայելյանն ու երգչուհի Մարտա Կիրակոսյանը, բաժանվել են:

Իրականում. Վերջերս լուրեր են տարածվել, որ Երգի թատրոնի ներկայացուցիչներ Արամն ու Մարտան բաժանվել են 3 տարի ընկերություն անելուց հետո: Նրանք ջնջել են համատեղ անունով սոցցանցերում ունեցած էջերը, բացի այդ, սկսել են անհատական գործունեություն ծավալել: Արամը ժամանակին բացառել էր, որ սիրելին առանձին հանդես կգա երգարվեստում. «Չեմ ուզում, որ Մարտան առանց ինձ հանդես գա: Դուետ կկազմենք, որպեսզի ամեն տեղ միասին լինենք»: Բաժանումից հետո երգչուհին առանց Արամի է շարունակում երաժշտական կարիերան. նա ընդգրկված է «Սիրո կամուրջ» մյուզիքլում:

Լուրի իսկությունը պարզելու համար ESem.am-ը խոսեց Մարտայի հետ, ով հաստատեց խոսակցությունների ճշմարտացի լինելը, բայց բաժանման պատճառների մասին չցանկացավ խոսել:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее