▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարքրիտ Եսայան»-ից հետո ԱԺ դահլիճում ծիծաղ պայթեց. «ՀԺ»

«Գալուստ Սահակյանը որեւէ կերպ չի կաողանում տեղավորվել ԱԺ նախագահի կարգավիճակում: Համենայն դեպս, նրա կողմից վարվող նիստերը վեր են ածվում զավեշտի: Երեկվա ռեկորդը դարձավ այն, որ նա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանին անվանեց Մարքրիտ Եսայան, ինչից հետո դահլիճում ծիծաղ պայթեց: Իսկ դրանից առաջ Սահակյանը մոռացել էր քվեարկության դնել նախորդ օրը քննարկված նախագծերից մեկը, եւ մինչ նիստը վարում էր իր ընկալած տրամաբանությամբ, ԱԺ քարտուղարությունն ստիպված էր միջամտել` խորհրդարանի խոսնակին վերադարձնելով աշխատանքի բնականոն փուլ: Քարտուղարությունը եւս մեկ անգամ ստիպված էր միջամտել, երբ Սահակյանը հարցերից մեկի քննարկման ժամանակ քննարկումն ուզում էր փակել` պատգամավորներին զրկելով զեկուցողին հարցեր տալու եւ ելույթներ ունենալու հնարավորությունից: Ստացվել էր զավեշտական վիճակ. չնայած Սահակյանը գտնում էր, որ հարակից զեկուցող, պատգամավոր Արտակ Զաքարյանը պետք է ազատի ամբիոնը, վերջինս հուսահատ կերպով խորհրդարանի խոսնակին փորձում էր բացատրել, որ նա դեռ պետք է հերթագրում հայտարարի` իրեն հարցեր տալու համար: Չնայած նման զավեշտները հաճախ են տեղի ունենում, երեկվա դոզան իսկապես շատ էր: Իրավիճակը սրվում էր նրանով, որ խորհրդարանի երկու փոխխոսնակները բացակա էին. Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգում է, իսկ Էդուարդ Շարմազանովն ինչ-որ տեղ էր գնացել: Ու երբ Շարմազանովը մոտ 50 րոպե ուշացումով դահլիճ մտավ, Գալուստ Սահակյանը րոպե անգամ չսպասեց ու խոսափողը Շարմազանովին փոխանցելով` հեռացավ իր սենյակ, թերեւս, օրվա ծանր մեկնարկից մի փոքր ետ գալու: Բայց այս ամենը իսկապես արդեն վեր է ածվում զավեշտի, եւ անհրաժեշտ է Գալուստ Սահակյանին խորհուրդ տալ, որ ԱԺ նիստի գալուց առաջ պատրաստվի, չի խանգարի նաեւ ԱԺ կանոնակարգը կարդալ»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее