«Ելք» խմբակցությունում կարծես համաձայնություն են եկել խմբակցության ղեկավարի շուրջ և աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ գուցե սեպտեմբերին, ղեկավար կընտրեն:
«Ելք»-ում տևական ժամանակ չէին կարողանում ղեկավար ընտրել, քանի որ հավակնություն ուներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն Փաշինյանի թիմում կարծում են, որ խմբակցության ղեկավար պետք է«ՔՊ»-ից լինի:
Բացի այդ, ,կարծում են, որ իրենց գործընկերները հեղափոխության շրջանում իրենց լավ չեն պահել և կորցրել են իրենց հետ իշխանությունը կիսելու շանսը:
Նախնական տեղեկություններով՝ «Ելք» խմբակցության ղեկավար կընտրվի Լենա Նազարյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: