Հաղորդավար Մարկ Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ վիրահատվել է ու վիրահատությունից հետո լուսանկար է տեղադրել:
Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը, ով հունիսի 22-ին Նալբանդյան-Արամ խաչմերուկում ` Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանի հետ ավտովթարի էր ենթարկվել և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այժմ գտնվում է Գերմանիայում:
Վթարից հետո Մարկ Սաղաթելյանն առաջին անգամ քայլել է սեպտեմբերի 1-ին: