esyes.am-ը գրում է, որ երգչուհի Մարին մի շարք հաճելի անակնկալներ ունի. «Հանգստից վերասառնալուն պես բուռն գործունեություն եմ ծավալել և առաջիկա ամիսներին մի շարք նորություններ կունենամ: Սեպտեմբերի 15-ին` Moscafe-ում, տեղի կունենա իմ ակումբային մենահամերգը, որի ժամանակ կկատարեմ միջազգային հայտնի ու սիրված հիթեր, իմ երգացանկից մի քանի երգ: Բացի այդ, երկու պրեմիերա կլինի` որոնցից մեկը զուգերգ կլինի երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի հետ»:
Այս անգամ երգչուհու մենահամերգի տոմսերը վաճառվելու են. «Նախորդ մենահամերգիս, որի ժամանակ նաև առաջին ձայնասկավառակիս շնորհանդեսը եղավ, միայն հրավիրված հյուրեր էին. պարզվեց` կան մարդիկ, ովքեր նույնպես կցանկանան ներկա լինել ու լսել իմ կենդանի կատարումները, այդ իսկ պատճառով որոշեցի այս անգամ մուտքը տոմսերով անել. բնականաբար ինձ մտերիմ մարդիկ ու հայտնի ընկերներս հրավիրված կլինեն»,- esyes.am-ին ասաց երգչուհին:
Առավել մանրամասն` այստեղ