▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիամ Հովհաննիսյանն անդրադարձել է իր և 21 տարով մեծ ամուսնու բաժանման լուրերին

Դերասան Տիգրան Մնացականյանի երկրորդ կնոջը՝  Մարիամ Հովհաննիսյանին անդրադառնալու առիթներ մամուլը ունեցել է․ Այս անգամ Մարիամը հրապարակել է իր և ամուսնու խոսակցությունը տաքսու վարորդի հետ, ով ըստ երևույթին, ասում է, որ կարդացել է հրապարակում` զույգի վերաբերյալ:

ՍթարՆյուզ-ն է գրում ու նշում, թե նկատել է, որ Տիգրանը հարցնում է`«Ի՞նչ էին գրել, որ բաժանվե՞լ ենք», դրան Մարիամը գրավոր տեսքով ավելացրել է` «Հանգիստ թողեք մեզ, մենք չենք բաժանվելու»:

Տիգրանի և Մարիամի տարիքային տարբերությունը 21 տարի է։ Տիգրանն  բաժանվել է կնոջից` Լիանայից, որի հետ ամուսնացած է եղել մոտ 15 տարի։ Նախկին ամուսինները երկու երեխա ունեն` Ռոբերտը և Արինան:

«Մենք իրար սիրում ենք։ Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։

Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,– հարցազրույցներից մեկում նշել է Մարիամը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее