|
Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտումների աճով, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի գիշերային ագրեսիան, որի հետևանքով արցախցի չորս զինծառայող է զոհվել։ «Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ համագործակցելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։ Եվ մենք կարծում ենք, որ իրավիճակի դեէսկալացիային կնպաստի Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու միջոցների շուտափույթ ընդունումը»,- ասել է Զախարովան։ |
Մարիա Զախարովան՝ ադրբեջանական կողմի սադրանքի մասին
info@asekose.am/095519696
Tweet
Քաղաքական далее
далее
далее
далее
далее
далее
далее


