▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց բռնի տեղահանումը ստորություն չէ, բա ի՞նչ է. Քեմալ Աթաթուրքը՝ 1915-ի մասին

Թուրք պատմաբան պրոֆեսոր Թաներ Թիմուրը տեղեկություններ է հայտնել այն մասին, թե Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքն ինչպիսի գնահատական է տվել 1915 թվականի արյունալի դեպքերին: Գրում է ermenihaber.am-ը:

Ըստ «Թայմ թուրք» լրատվական կայքի` Թիմուրը պատմել է, որ 1918 թվականին Քեմալը Ֆեթհի Օքյարի հետ միասին տպագրում էր «Մինբեր» պարբերականը, որի բազմաթիվ հրապարակումներում երիտթուրքերին ուղղված բազմաթիվ ծանր մեղադրանքներ կային` կապված հայերի ջարդերի հետ: Աթաթուրքի թերթում հոդվածներ էին գրվում այն մասին, որ ամեն ժողովրդի մեջ էլ լինում են ծայրահեղականներ, բայց նրանց պատճառով մի ամբողջ ազգ կոտորելն ու տեղահանելը դատապարտելի է:

Մի մասնավոր զրույցում էլ, ըստ պատմաբանի, Աթաթուրքը 1915-ին տեղի ունեցածի մասին ասել է հետևյալը. «Ահաբեկչության հետ ոչ մի կապ չունեցող հարյուր հազարավոր մարդկանց տեղահանումը և բռնագաղթը ստորություն չէ, բա ի՞նչ է: Նույնիսկ տեղահանությունը կարգադրած Թալեաթ փաշան է իր հուշերում գրել, որ դա իսկական աղետ էր»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее