▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ մեր օգնության կարիքն ունեն. հայ գործարարը ապրիլի 1-ից վերսկսում է անվճար հացի բաժանման ակցիան

Գործարար Արտակ Հակոբյանը, ով ով Եկատերինբուրգում մթերային խանութների ցանցի սեփականատերն է և որոշ ժամանակ առաջ դադարեցրել էր անվճար հացի բաժանումը, որոշել է ապրիլի 1-ից վերսկսել իր բարեգործական ակցիան: Այս մասին հայ գործարարն ասել է Rusarminfo-ի հետ զրույցում:

«ԶԼՄ-ի բազմաթիվ հրապարակումներից հետո բազմաթիվ արձագանքներ եղան: Եթե մինչ այդ անվճար հացի բաժանումը մենք կիրականացնում էինք միայն մեր սեփական միջոցներով, ապա այդ հրապարակումներից հետո մեզ դիմեցին բազմաթիվ գործարարներ, ովքեր ցանկություն հայտնեցին աջակցել մեզ այդ գործում: Մինչ այս էլ մենք մոտ 10 տարի բազմաթիվ բարեգործական ակցիաներ ենք իրականացրել, սակայն դրանցից և ոչ մեկը նման հնչեղություն չի ստացել: Հենց այդ պատճառով էլ մենք որոշել ենք ապրիլի 1-ից կրկին սկսել մեր բարեգործական ակցիան:»

Հայ գործարարը նշել է, որ այլևս չի վախենում  անշնորհակալ մարդկանց վերաբերմունքից, քանի որ այդ հարցում արդեն մեծ փորձ ունի:

«Մարդիկ տարբեր են, կան նաև անշնորհակալներ, բայց լավ մարդկանց քանակն ավելի շատ է, կարիքավորները նույնպես շատ կան, ովքեր մեր օգնության կարիքն ունեն»: 

Հիշեցնենք, որ Արտակ Հակոբյանն ամիսներ առաջ դադարեցրել էր բարեգործական ակցիան մարդկանց վերաբերմունքի պատճառով. «Անվճար» բառը մարդկանց վրա անհավանական տպավորություն էր թողնում:Վաճառողերի վրա գոռում էին.«Ի՞նչ է, դու ինձ հաց չե՞ս թողել», կամ մտնում էին խանութ և ասում` վազիր և բեր ինձ համար նախատեսված հացը: Այդ ամենը հերիք չէ, մեզ մեղադրում էին նաև ժլատության համար: Նման վիրավորանքները լսելը շատ տհաճ էր, այդպես էր սկսվում ու ավարտվում մեր օրը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее