«Կորոնավիրուսով զբաղվող կազմակերպչի փոխանցմամբ` հուլիս-օգոստոսին սպասվում է համաճարակի պիկի անկում` հիվանդությունը կթուլանա: Ինչո՞վ է բացատրվում այդ լավատեսությունը։ «Հիմնականում՝ բնակլիմայական պայմաններով․ այդ ամիսներին կլինի բարձր ջերմային ֆոն, ինչին կորոնավիրուսի բացիլը չի դիմանում, արագ ախտահանվում է, սակայն սեպտեմբեր-նոյեմբերին վիրուսը կրկին կակտիվանա»:
Որևէ քայլ ձեռնարկո՞ւմ եք՝ երկրորդ ալիքին դիմագրավելու համար։ «Մահճակալների քանակն ենք մեծացնում, ունեինք 1300, հիմա արդեն՝ 2 հազար»: Դա բավարարո՞ւմ է այսօրվա «կարիքները»։ «Ոչ, մեր հաշվարկներով` հիմա մահճակալի սպասող 57 հիվանդ ունենք»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։