▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ, ով տեսավ ու լսեց տիեզերքը․ Գրիգոր Գուրզադյան

“Մարդը, մարդ արարածը պիտի հոգի ունենա: Թող նա չունենա ոչինչ, չունենա կապ աշխարհի հետ, բայց ունենա հոգի, նա կունենա ամեն ինչ, նա կտեսնի ու կլսի Տիեզերքը...”

Միջաստղային տարածության ճառագայթային հավասարակշռության խնդիրներ, աստղասփյուռների ձևաբանական և կինեմատիկական հետազոտություններ, ցրված ու մոլորակային միգամածություններ, տիեզերական գործիքներ․․․ Այս և մի շարք այլ ոլորտներում զարգացումներն ու առաջընթացն անմիջականորեն կապված է տիեզերական աստղագտության հիմնադիրներից մեկի՝ Գրիգոր Գուրզադյանի (1922-2014) անվան հետ։ Նա մշակել է երկփեղկ միգամածությունների առաջացման տեսությունը, ուսումնասիրել մագնիսական դաշտի նշանակությունը մոլորակային
միգամածությունների ձևավորման մեջ, մշակել աստղային բռնկումների տեսություն ՝ հիմնված դրանցում ոչ ջերմային երևույթների վրա:

Տիեզերական աստղագիտությունից մինչև տիեզերական ուղեծրային դիտարաններ

Օգտագործելով R-5 բալլիստիկ հրթիռները՝ 1960-ականներին Գուրզադյանը ղեկավարել է արևի ու աստղերի ուլտրամանուշակագույն ու ռենտգենային ճառագայթների դիտարկումները։ Նրա հեղինակած «Հզոր ռենտգենյան բռնկում Արևի վրա» գիրքն տիեզերական աստղագիտության առաջին աշխատանքներից է։

1969-ին նրա ղեկավարությամբ արձակվեցին [Պրոցիոն] տիեզերական աստղադիտակը Космос-309 ուղեծրային արբանյակի վրա, ապա [Ալտաիր] ռենտգենյան ուղեծրային աստղադիտակը Метеор արբանյակի վրա։

Այնուհետև Գուրզադյանն անցավ տիեզերական ուղեծրայինաստղադիտարանների նախագծմանը, որոնցից ամենահայտնին են «Օրիոնները»։ Դրանք գերազանցում էին ժամանակի աշխարհում իրականացվող տիեզերական նման գիտափորձերը և հանգեցրին կարևորագույն գիտական արդյունքների ստացմանը, տիեզերական սարքաշինական սկզբունքների մշակմանը։ 1973 թվականի դեկտեմբերին առաջին անգամ ստացվեցին շատ թույլ՝ մինչև 13-րդ մեծության աստղերի բազմաթիվ կարճալիք սպեկտրագրեր, մոլորակաձև միգամածության առաջին կարճալիք սպեկտրագիրը՝ բացահայտելով նախկինում այդ միգամածություններում չդիտված ալյումինիումի և տիտանի սպեկտրալ գծեր, առաջին անգամ միգամածությունից գրանցվեց երկֆոտոն ճառագայթում, որ կանխատեսվել էր ֆիզիկոսների կողմից տասնամյակներ առաջ։ Սա իսկապես չտեսնված հաջողություն էր, որի մասին գրեցին աշխարհի բոլոր առաջատար գիտական թերթերն ու ամսագրերը։

Կրկնակի միգամածություններ և օպտիկական համակարգեր


Գրիգոր Գուրզադյանի աշխատանքը չի սահմանափակվում միայն Օրիոններով։ Նա նաև ուսումնասիրել է մոլորակային միգամածությունների առաջացումը, ինչպես նաև ստեղծել մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։ Նա հանդիսանում է ավտոմատ գործարկամ մեթոդի հեղինակը, որը «Օրիոն Տիեզերական Աստղադիտարան»-ի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքն է։

Գրիգոր Գուրզադյանը հայկական տիեզերագիտության ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է, ում խիզախ ու հետաքրքիր գիտական գաղափարներն ու արդյունքները հիացրել են գիտնականներին ամբողջ աշխարհում։ Գուրզադյանի աշխատանքը լայնածավալ է ու ընդգրկուն; տիեզերագիտությունից բացի նա հայտնի է
նաև որպես տաղանդավոր արվեստագետ, ինչպես նաև բազմաթիվ գրական
աշխատությունների հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее