▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսիմ Հակոբյանն իր տնօրինության տակ է վերցրել մանկապիղծի հանքը.«Ժողովուրդ»

«Դեռեւս հունիսի 25-ին «Ժողովուրդ»-ը ահազանգ էր ստացել Լոռու մարզի Շամլուղ քաղաքային համայնքի բնակիչներից այն մասին, որ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն իրենց համայնքի գերեզմանոցի մոտ ամենօրյա պայթեցումներ է անում, ինչի հետեւանքով ճաքում են բաց հանքին մոտ գտնվող գերեզմանաքարերն ու շենքերի պատերը: Տեղեկացրել էինք նաեւ, որ «Ապառաժ մայնինգ»-ի կողմից ներկրված պայթուցիկների միակ սպառողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է եւ որ իրականում այդ ընկերությունը դե ֆակտո պատկանում է կոմբինատի՝ արդեն նախկին տնիրեն Մաքսիմ Հակոբյանին։

Ահա օրերս «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մ. Հակոբյանը ոչ միայն ուղիղ կապ ունի «Ապառաժ մայնինգ» ընկերության հետ, այլ նաեւ նրան կարելի է գրեթե ամեն օր տեսնել նույն այդ ընկերության կողմից շահագործվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի բակում: Սա նշանակում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հեռացած Հակոբյանն իր տնօրինության տակ է վերցրել Ախթալայում գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրը, որը պատկանում էր ամերիկահայ գործարար, մանկապղծության մեղադրանքով դատապարտված Սերոբ Տեր Պողոսյանին: Հանքի սեփականատերն այսօրվա դրությամբ դե յուրե 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբի կինն է՝ Մադլեն Թաշճյանը, իսկ դե ֆակտո՝«Ապառաժ մայնինգ»-ը: Թեեւ տեղեկացնենք, որ ինքը՝ Մադլեն Թաշճյանը, անհետացել է Հայաստանից, նրա գտնվելու վայրի մասին ոչ ոք ոչինչ չգիտի»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее