Ադրբեջանական Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղաքագետ, Ադրբեջանի նախկին նախագահ Այաթ Մութալիբովի նախագահության ժամանակ արտաքին քաղաքականության հարցերով պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն մեկնաբանել է Մաքսային միության մեջ մտնելու վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Դա լավ նորություն է Ադրբեջանի համար: Պուտինն այդպես էլ չկարողացավ մեզ ներքաշել Մաքսային միության մեջ: Դրանում Հայաստանի մուտք գործելուց հետո վերանում է այդ կազմակերպությանն Ադրբեջանի մասնակցության հարցը, քանի որ մենք չենք կարող Հայաստանի հետ գտնվել նույն միությունում:
Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի Մաքսային միության երկրների հետ, Պուտինին պարզապես անհրաժեշտ էր ստեղծել հետխորհրդային տիրույթում ինտեգրացիոն գործընթացների տեսանելիութուն: Ուշադրություն դարձրեք նրան, որ ԱՊՀ առանցքային և ոչ մի երկիր չի մտնում այդ կառույցի մեջ: Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա Նազարբաևը հին մարդ է և տեղյակ է, որ այդ միությունը չունի ապագա, և որ երկրի մասնակցությունը Մաքսային միությանը կարել է համարել ձևականություն»:
Աղբյուր` 168.am