▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքրեք էդ ամեն ինչը, պրծնենք գնա...Կարեն Կարապետյան


Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանն այսօր ներկայացրեց գույքի  մասնավորեցման  մասին որոշման նախագիծը:

Ըստ նախագծի՝ Արմավիրի մարզի  Երասխահուն համայնքում գտնվող 2066.6 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը  եւ 161 քառ. մետր մակերեսով վարչական շենքը՝  նվիրաբերության կարգով կտրամադրի այնտեղ բնակվող ընտանիքներին:

Հարցի առնչությամբ առարկություն ներկայացրեց Տարածքային կառավարման նախարարը: Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ ստուգել են եւ պարզել, որ բնակարանները հանձնվում են 18 տարին չլրացած քաղաքացիների:

Վարչապետը զարմացավ.  «Ո՞նց թե 18 տարին չլրացած».

Աշոտ Մարկոսյանը պարզաբանեց, թե բնակարանները հանձնվում են ոչ թե 18 տարին չլրացած քաղացիներին, այլ այդ բնակարաններում ապրում են նաև անչափահաս երեխաներ:

Հարցին միջամտեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. «ՊՆ-ի ծառայողական ֆոնդի հաշվեկշռում 1200 բնակարան կա, եւ կան դեպքեր, երբ նա, ում հատկացվել է բնակարանն, արդեն մահացել է: 1200 ընտանիք օդից կախված է»,- ասաց Սարգսյանը եւ հավելեց, որ խնդրի լուծման առնչությամբ պատրաստվում են նախագիծ ներկայացնել:

Վարչապետը վերջում  հայտարարեց, որ պետք է տարածքները լեգալիզացնել եւ նոր էջ բացել. «Էդ գույքը ո՛չ մերն ա, ո՛չ իրենցն ա, մի հատ մաքրեք էդ դաշտը, մաքրեք էդ ամեն ինչը, պրծնենք գնա»։

Այսօրվա կառավարության նիստից ևս 3 քննարկում՝ ստորև ներկայացվող տեսանյութերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее