«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանի` ՄԱՊ-ի Ալիկի որդին՝ Մակար Պետրոսյանը, այս տարվա մարտի 12-ին հերթական անգամ տուգանվել է՝ մաքսային օրենսդրությունը խախտելու համար: Վերջինս 2014 դեկտեմբերի 9-ին Բագրատաշենի մաքսային կետով Հայաստան է ներմուծել խառը ապրանքներ, որոնց վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում, վերը նշված մաքսատան պետի որոշմամբ Մակար Պետրոսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` 50 հազար դրամի չափով: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Մակար Պետրոսյանը նույն խախտման համար տուգանվել էր եւս 50 հազար դրամով»:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում