Երկրապահ կամավորականների միությունում (ԵԿՄ) նախնական որոշում է կայացվել, որ կառույցի համագումարը, որի ընթացքում երկրապահները նաեւ ԵԿՄ վարչության նախագահ եւ փոխնախագահներ են ընտրելու, պետք է տեղի ունենա փետրվարի 15-ին։
«ՀԺ»-ի ԵԿՄ աղբյուրները նշում են, որ ԵԿՄ գործող նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորՄանվել Գրիգորյանին վերաառաջադրելու են այդ պաշտոնում, եւ նա միակ թեկնածուն է լինելու, չնայած վերջին շրջանում, հաշվի առնելով Գերմանիայում անցած նրա բուժման կուրսերը, լրատվամիջոցներում այլ տեսակետ էր հայտնվում։
Նույն աղբյուրները հայտնում են, որ համագումարին, որն, ամենայն հավանականությամբ, կրկին ՄՀՀ-ում տեղի կունենա, հրավիրված է լինելու նաեւ Սերժ Սարգսյանը»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: