▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկությանս ընկերոջից զանգ ստացա. կոկորդը սեղմած մի կերպ արտաբերեց՝ որդիս անմահացավ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

/filemanager/uploads/vahagn_tevosyan.jpg

«Մանկությանս ընկերոջից զանգ ստացա առավոտ շուտ: Կոկորդը սեղմած մի կերպ արտաբերեց՝ որդիս անմահացավ:

Ես չգիտեմ՝ ինչպես մխիթարել հորը, ում որդին սեփական աչքերում անմահ է այլևս: Ես չգիտեմ՝ ինչքան ուժ, հավատ ու ոգի պիտի լինի հոր մեջ, որ արտաբերի էդ բառերը: Բայց ուզում եմ հավատալ, որ գիտի՝ պիտի ապրի, քանի որ դա է որդու անմահության գինը:

Ու թող պատմությունը հիշի՝ ինչպես էին հայրերը անտանելի ցավի միջից հայտնում որդու կորստյան գույժը:

Անմահացածներ ջան, ձեր չապրած կյանքին մեռնեմ, երանի ապրեիք: Մեր կյանքը էլ կյանքի նման չի լինի առանց ձեզ, բայց հաջորդ կյանքերը ձեզ են լինելու պարտական: Ապրեցնողներ ջան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее