▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամ, սիրում եմ քեզ անսահման... Դիանա Գրիգորյան

Դիանա Գրիգորյանը, կանանց և աղջիկներին շնորհավորելով մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Մայր... մի հավերժություն, բառ, որ չունի հոմանիշ, մայր ասելիս շուրթերդ դողում են, մայր լսելիս կարծես պաշտպանվում ես, Մամա... կենդանի ու անկենդան բնության թագուհի, Մամա ի վերուստ տրված առաքելություն, որ ի կատար ածողը միայն պիտի հասկանա այս չորս տառի զորությունը: Մայրության տոն... ասել է, թե քնքշության, գեղեցկության, բարիության, հոգատարության, պաշտպանության... ասում եմ` չէ չկա հոմանիշ, չէ չկա ....

Մայրե'ր Տոնը ՁԵ'ր Շնորհավո'ր... Կաք Դուք, Կանք Մենք... խոնարհվում ենք Ձեր առաջ… միշտ եղեք Մեր կողքին, որ մենք մեզ երեխա զգանք: 
Աղոթում եմ յուրաքանչյուր օր, որ ոչ մի մոր աչքերից արցունք չհոսի, եթե ոչ միայն երջնակության, ուրախության:
 
Հ.Գ. Մամ սիրում եմ քեզ անսահման, խոսքերը բավարար չեն բնութագրելու այն ամենը ինչ զգում եմ.... դա իմ սրտում է, թող ամեն զավակ զգա այն սերը, որը ես եմ զգում և թող ամեն զավակ զգա մոր այն ուշադրությունը, որ ես եմ զգում քեզանից իմ Մամաս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее