▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մա՜մ, մենք պապային երկու անգամ կորցրեցինք․ էն ժամանակ գոնե գերեզման էինք գնում, հիմա դա էլ չենք կարող»

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Վելիցյանը գրում է․

«Նարեն այսօր գնաց դպրոց:

Երեխեքը կռիվ էին անում, թե ում կողքը պիտի նստի: Արտակարգ գիտակից ու պատրաստ երեխեք են: Հոյակապ մարդիկ են տնօրենը, Նարեի ու եղբոր դասղեկները... Խոսքեր չունեմ, միայն հուզված ու երջանիկ եմ:


- Մա՜մ, մենք պապային երկու անգամ կորցրեցինք:
- Ինչու՞, Նարե ջան, բալաս:
- Էն ժամանակ գոնե գերեզման էինք գնում իր մոտ: Հիմա էդ էլ անել չենք կարող: Ուրեմն երկրորդ անգամ կորցրեցինք:

---
Նարեի եղբոր դասարանում կան 3 երեխա հարազատ Ճարտարից: Իր հայրն է զոհվել 2020-ին, մյուսի` եղբայրը, երրորդի` հայրը սեպտեմբերի 19-ին: Արցախը կռվել է»,- նշված է լուսանկարին կից գրառման մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее