▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալենան ընկել է բեմից ու դեմքը վնասել

Երևանում դեկտեմբերի 11-ին կայանալիք 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» միջազգային մրցույթին ընդառաջ փորձերը շարունակվում են։

Մեդիահաբ.am-ը գրում է, որ կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ հերթական փորձերից մեկի ընթացքում 2021 թվականին «Մանկական Եվրատեսիլը» հաղթած ու մրցույթը Հայաստան բերած երգչուհին՝ Մալենան, ընկել է բեմից ու դեմքը վնասել։ Ըստ աղբյուրի՝ վնասվածքը շատ լուրջ չէ, բայց հարցականի տակ է դրել երգչուհու մասնակցությունը համերգին: Կայքը փորձել է  տեղեկությունը ճշտել երգչուհու մայրիկից՝ դերասան Աննա Մանուչարյանից: Վերջինս պատասխանել է, որ մեկնաբանել չի կարող։

«Այս թեմայի շուրջ ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,-ասել է նա, ըստ էության՝ չհերքելով  տեղեկությունը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее