▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մակեյանը հնչեցնում է, որ Փաշինյանի պրոյեկտն եմ... Թույլ չեմ տա խաղալ իմ անվան հետ. Արզաքանցյան

«Առավոտ շուտ ստուգում եմ ֆեյսբուքյան իմ էջն ու տեսնում, որ մարդիկ, մեր համագումարից հետո, արձագանքում են տարբեր բամբասանքներ, որ խաղան իմ անվան հետ»,- ֆեյսբուքյան եթերում ասել է «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը՝ հավելելով, որ դա հնարավոր չէ, քանի որ իր անունը միշտ բարձր է պահել. «Հին ասացվածք կա՝ անունդ բարձր պահիր, որ արժանի մարդ դառնաս»:

Անդրադառնալով Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ Արզաքանցյանն ասել է. «Մակեյանը տարբեր լրատվականներով հնչեցնում է, որ ես համագործակցում եմ, Փաշինյանի պրոյեկտն եմ... Թույլ չեմ տա ոչ մեկին խաղալ իմ անվան ու արժանապատվության հետ»:

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее