Հա հա հա, այս անգամ էլ գիտնականները պարապ մնալու արդյունքում պարզել են, թե ով սիրուհի չունի :)
Ովքե՞ր են բոլորից խիստ հետևում արտամուսնական սեռական հարաբերությունների արգելմանը` մահմեդականնե՞րը, քրիստոնյանե՞րը, թե՞ բուդդիստները:
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 620 000 մարդու հարցաթերթիկ, հարցվածները եղել են 15-59 տարեկան: Ընտրված 30 երկրների բնակչության մեծ մասը կա՛մ մահմեդական էր, կա՛մ քրիստոնյա, բացառությամբ Հնդկաստանի և Նեպալի, որտեղ մեծամասնություն էին կազմում հինդուիստները և Կամբոջայի, որտեղ էլ մեծամասնություն էին կազմում բուդդիստները: Հարցումը տևել է 8 տարի:
Պարզվել է, որ մինչ ամուսնանալը սեռական հարաբերություններ են ունենում մահմեդականների 53 %-ը, իսկ հինդուիստները `40 %-ով քիչ, քան քրիստոնյաները: Ընդ որում՝ հուդայականները և բուդդիստները ավելի հաճախ, քան քրիստոնյաները: Նաև` մահմեդականները բոլորից ավելի քիչ են դավաճանում իրենց կանանց:
Ուսումնասիրողները եզրակացնում են, որ մահմեդականներն ավելի խիստ են հետևում կրոնական կանոնակարգին, քան մյուս կրոնների ներկայացուցիչները:
«Աշխարհի բոլոր հիմնական կրոնները խստորեն արգելում են արտամուսնական սեռական հարաբերությունները, բայց նրանք ոչ բոլորն են արդյունավետ ազդում վարքի վրա»,- եզրահանգում են գիտնականները:
Փաստորեն` մահմեդականները բոլորից ավելի խիստ են վերաբերում արտամուսնական սեռական հարաբերություններին: Իսկ ամենաանզուսպները քրիստոնյաները, հուդայականները և բուդդիստներն են:
Չնայած հետազոտողները կարծում են, որ հարցմանը մասնակցածները կարող են երբեմն սխալ պատասխանած լինել:
ԱԼՎԻՆԱ ԲԱԲԱՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ` ֆեյսբուքյան իր էջից