«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Կապանի նախկին քաղաքապետի եղբոր և նրա հարազատների վրա ճնշումները չեն դադարում։ Գարեն Աթաջանյանի որդու խանութի վրա հարձակումով պատերազմը չի ավարտվել։ Այժմ էլ Աթաջանյաններին քննչականից հարցաքննության կանչելու ծանուցումներ են ուղարկում տարբեր՝ այդ թվում՝ վաղուց փակված գործերի շրջանակներում։ Թերևս փորձում են վախի մթնոլորտ ստեղծել և թույլ չտալ անկանխատեսելի քայլեր անել, այլապես պատիժները կավելանանա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։