▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է ռուսական հայտնի «А'Студио» խմբի նախկին մենակատարը

52 տարեկանում մահացել է ռուսական հայտնի «А'Студио» խմբի առաջին մենակատար Բատիրխան Շուկենովը։ Ըստ նախնական վարկածի` երգիչը մահացել է սրտի կաթվածից: Շուկենովի մահվան կապակցությամբ մի շարք ռուս աստղեր իրենց միկրոբլոգերում ցավակցություններ են հայտնել:

Նշենք, որ Բատիրխան Շուկենովը ծնվել է Ղազախստանում։ Իր կարիերան սկսել է որպես սաքսաֆոնահար երգչուհի Ռոզա Ռիմբաևայի մոտ։ 1988-ին  դարձել է ընկերների հետ ստեղծած խմբի մենակատար։ Լքել է խումբը 2000-ին՝ անհատական կարիերա սկսելու համար։

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее