Դեկտեմբերի 16-ին, երեկոյան ժամը 21-ի սահմաններում 71 տարեկան հասակում մահացել է նախկին «Հայք» խմբի անդամ Հրանտի և ժամանակին հաղորդավարուհի, նաև երգչուհի Գայանեի մայրը: Տիկին Լարիսան կրծքի քաղցկեղ ուներ, ինչի հետևանքով յոթ տարի առաջ վիրահատվել էր:
Հրանտն ու Գայանեն տիկին Լարիսայի միակ երեխաները չեն. բազմազավակ մայրը 15 երկրից 18 երեխա էր որդեգրել և վեց թոռների տատիկ էր:
Այս մասին գրում է esyes.am-ն ու նշում, որ տիկին Լարիսան տանն է մահացել և այդ պահին Հայաստանում գտնվող բոլոր երեխաները, թոռներն ու հարսը կողքին են եղել: Հրանտն էլ, ով Ռուսաստանում էր, մոր մահվան տխուր լուրն իմանալով անմիջապես Հայաստան է եկել: