▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է «Бригада» սերիալից հայտնի Սերգեյ Բեզրուկովի խորթ որդին

Հայտնի ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովի ընտանիքում դժբախտություն է պատահել. մահացել է նրա կնոջ` Իրինայի որդին` Անդրեյը: 25-ամյա Անդրեյի մարմինն առանց որևէ բռնության նշանների գտել են բնակարանում, որտեղ վերջինս միայնակ էր ապրում:

Ըստ ռուսական լրատվամիջոցների` օրեր շարունակ տղան չի արձագանքել զանգերին, ինչն էլ անհանգստություն է առաջացրել հարազատների շրջանում: Տղայի հոր` դերասան Իգոր Լիվանովի խոսքով` Անդրեյը Վիետնամ կատարած այցից հետո գանգատվում էր բարձր ջերմությունից, ինչն էլ, հավանաբար, մահվան պատճառ է դարձել: Հայրը հերքել է թմրադեղերի մասին շրջանառվող  վարկածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее