Երեկ` մարտի 24-ին, 31 տարեկանում մահացել է Արմենիա հեռուստաընկերության աշխատակից Արսեն Առաքելյանը, որը այս շրջանում նկարահանվում էր «Խաղից դուրս» հեռուստաֆիլմում: Նա ամուսնացած էր, որդին չորս տարեկան է:
Այս մասին գրում է Բրավո.am-ը, որի թղթակցին ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը տեղեկացրել է, որ Արսեն Առաքելյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից. Նկարահանումների հրաշալի ադմինիստրատոր էր: Ցավակցում եմ ոչ միայն կնոջը, հարազատներին ու բարեկամներին, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր իր հետ թեկուզ մեկ օր շփվել են: Լույսի կտոր մարդ էր…,-նշել է Սուրեն Թադևոսյանը: