▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած զինծառայողի ընտանիքը դեպքից տեղյակ չէ, նրանք տուն չունեն, այն վառվել է

Armtimes.com-ը գրում է. Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը մեզ հետ զրույցում մանրամասներ հաղորդեց մահացած զինծառայողի ընտանիքի մասին.

«Սոցիալական շատ ծանր վիճակում ապրող ընտանիք է, 1993 թվականին տունը վառվել է, տուն չունեն: Էդ մարդիկ անտուն են, մի շինության մեջ տենց հարմարեցված ապրում են: Ընտանիքի հայրը երրորդ կարգի հաշմանդամ է: Ընտանիքի մյուս որդին Ռուսաստան է գնացել աշխատանքի՝ բանվորություն է անում»,- ասաց նա:

Դեպքի մասին փոխգնդապետը մանրամասներ չհաղորդեց՝ ասելով, որ տեղյակ չի:

Մահացած զինծառայողի ընտանիքը դեռ չգիտի դեպքի մասին.

«Պաշտոնապես տվյալ չունենք, որ տեղեկացնենք ընտանիքին. հարազատները տեղյակ են, բայց ընտանիքը դեռ տեղյակ չի»,- ասաց Հակոբյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее