▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած հայտնաբերված 85-ամյա Ռազմիկ Պողոսյանը ծաղկավաճառ Ռազմիկ պապիկը չէ

Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Այվազովսկու փողոցի ջրատարում տղամարդու դիակ կա, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Համացանցում տեղեկություններ են տարածվել, թե Ռազմիկ Պողոսյանը նույն ինքը ծաղկավաճառ Ռազմիկ պապիկն է, ով Երևանի Աբովյան փողոցում վարդեր էր վաճառում։

Այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ 



Ծաղկավաճառ Ռազմիկ պապը վերջին շրջանում համագործակցում էր 4u.am ծառայության հետ։ 

Ծաղկի սրահից հայտնում են, որ Ռազմիկ պապիկին ոչինչ չի պատահել,  չավելին՝  շարունակում է համագործակցել իրենց հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее