56-ամյա Մադոննան շարունակում է զարմացնել և շոկի ենթարկել իր երկրպագուներին: Այս անգամ Coachella փառատոնի ժամանակ երգչուհին իր ելույթի ընթացքում բառիս բուն իմաստով «հարձակվել» է 28-ամյա հայտնի ռեփեր Դրեյքի վրա: Մադոննան սկզբում գրկել է նրան, որից հետո կրքոտ համբույր պարգևել: Նշենք, որ տեսանյութից պարզ է դառնում, որ սկզբում հանկարծակիի եկած Դրեյքին հաճելի է եղել նման անակնկալը, սակայն համբույրի վերջում օգտատերերի աչքի չի վրիպել ռեփերի դեմքի արտահայտությունը, որն ամենևին էլ ուրախ չի եղել, ավելին, նա նույնիսկ շտապել է ձեռքերով մաքրել Մադոննայի շրթունքների հետքերը: Թե ինչով է պայմանավորված եղել ռեփերի նման արարքը, դեռևս հայտնի չէ:
Մադոննան իր ելույթի ընթացքում «հարձակվել» է երիտասարդ ռեփերի վրա և համբուրել նրան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet