▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

MacAlex...«168 ժամ»

«Վաղուց շրջանառվող լուրերն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկը վիսկի է արտադրում, հաստատվում են։ Yerevan City սուպերմարկետների ցանցում սկսել են վաճառվել MacAlex խոսուն անվանումը կրող խմիչքներ, որոնց պիտակի վրա գրված է՝ վիսկի։

Այսինքն, Ս.Ալեքսանյանը վիսկին ոչ միայն արտահանում է Իրաք, ինչպես խոսվում էր, այլ որոշել է այն համտեսելու հնարավորություն ընձեռել նաեւ հայ սպառողներին։ Ընդ որում, բավականին էժան գնով՝ 1 լիտրանոց շիշը՝ 2300 դրամ։ «Հայկական վիսկիի» ծնունդը ֆիքսել է նաեւ պաշտոնական վիճակագրությունը։ ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 187.2 հազար լիտր վիսկի (2014թ. հունվար-ապրիլին վիսկիի արտադրություն չկա)»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «168 ժամ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее