▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մ. Խորենացի , 5-րդ դար. Գտիր 10 նմանություն 21-րդ դարի հետ

Ապա ուրեմն մեզ ամենիս հայտնի է մեր թագավորների և մյուս նախնիքների տխմարությունը դեպի գիտությունը և բանական հոգու անկատարությունը: Որովհետև թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրումն էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել, որ նրանցից ոչ ոք հոգ չտարավ գրի առնելու: Արդ` այն մարդկանց, որոնք չմտածեցին նույնիսկ իրենց բարիք անել և անուն ու հիշատակ թողնել աշխարհում, որքան կհարմարի մեր մեղադրանքը այնպիսիներին և դեռ նրանցից ավելի մեծ բաներ պահանջել, այսինքն` իրենցից առաջ եղածները:

Բայց գուցե մեկն ասի, այն ժամանակ գրի ու գրականություն չլինելու պատճառով եղավ այդ, կամ զանազան պատերազմների շնորհիվ, որ անընդհատ մեկը մյուսին հաջորդում էին: Բայց իրավացի չի լինի այսպես կարծելը, որովհետև պատերազմներն ընդմիջումներ էլ են ունեցել, և կային պարսից և հունաց գրեր, որոնցով գրված այժմ գտնվում են մեզ մոտ անթիվ քանակությամբ գրություններ, գյուղերի ու գավառների, յուրաքանչյուր տների սեփականության, ընդհանուր վեճերի ու դաշինքների, մանավանդ սեպուհական ազնվականության ծագման վերաբերյալ: Բայց ինձ թվում է, որ ինչպես այժմ, այնպես էլ հին հայերի մոտ սեր չի եղել դեպի գիտությունը և բանավոր երգերը: Ուստի ավելորդ է մեզ այլևս խոսել անբան, թուլամիտ և վայրենի մարդկանց մասին:

 

Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее