▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լյուքսեմբուրգյան պարբերականի անդրադարձը` պատգամավորի և նրա հայուհի ընտրյալի պսակադրությանն ու Հայաստանին

Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 3-ին, լյուքսենբուրգցի պատգամվոր Ֆրանկ Էնգելն ու նրա հայուհի ընտրյալը` Տաթև Մանուկյանը, ամուսնացել են:

Լյուքսեմբուրգյան հայտնի պարբերականն անդրադարձել է պատգամավորի` Խոր Վիրապում տեղի ունեցած հարսանեկան արարողությանը: Հոդվածում խոսվում է է Հայ Առաքելական եկեղեցու պատմության, հայերիչ`քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունելու մասին, ինչպես նաև եկեղեցական հարսանեկան արարողակարգի մասին: 

Հիշեցնենք, որ զույգի սիրային կապի մասին լուրը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ վրախորհրդարանի սլովակ պատգամավոր Բորիս Զալան DennikN հրատարակչության հետ Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին պատմելիս նշել է, որ լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելի ընտրյալը հայուհի է, իսկ նրանց հարսանիքը լինելու է Արցախում:

Զույգը ծանոթացել է Տաթևում. երկուսն էլ առանց իրար ճանաչելու խնդրել էին իրենց ընդհանուր ծանոթին տանել իրենց Տաթևի վանքը տեսնելու, և, ի վերջո, հայտնվել էին նույն մեքենայում:

Հավելենք, որ Տաթևը ծնունդով Հայաստանից է, սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ավարտելուց հետո Տաթևը տեղափոխվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել և սովորել Դալարնայի համալսարանում: 

Фото Tatev Manukyan.

Կարդացեք նաև` Ով է Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավորի հայուհի ընտրյալը. բացառիկ մանրամասներ

Լյուքսեմբուրգցի պատգամավորի և նրա հայուհի ընտրյալի սիրո պատմությունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее