«Երեկ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը որոշել է ԼՂՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցել ընդդիմությանը, սակայն այս գործիչը ԼՂՀ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սամվել Բաբայանը պետք է աջակցի նաեւ «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ համագործակցող՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանին:
Կա քաղաքական գործիչների կամ բնակչության մի խումբ, ովքեր նրան բարձր են գնահատում: Բայց կա խումբ էլ, որն ընդհանրապես չի ընդունում Ս. Բաբայանին եւ չի ցանկանում, որ նա վերադառնա»:
Ուշագրավ այլ նյութեր` «Ժամանակ» թերթում: